Սլովակիայի առաջնության 2025/26 մրցաշրջանի նախավերջին՝ 31-րդ տուրում չեմպիոնի կոչումը նախորդ տուրում նվաճած Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարավ «Պոդբրեզովայի» նկատմամբ (2-1):
Բրատիսլավան ներկայացնող ակումբի կազմում հաղթական քամբեքի սկիզբը դրեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որն աչքի ընկավ 68-րդ րոպեին և ընթացիկ մրցաշրջանում գոլերի թիվը հասցրեց 10-ի։ Հանդիպման ավելացված ժամանակում հյուրերի հաղթական գոլը 11 մետրանոցից խփեց Նեմանյա Յանկովիչը։
Հիշեցնենք, որ «Սլովանը» Սլովակիայի 2025/26 մրցաշրջանի չեմպիոնի կոչումը նվաճել էր նախորդ տուրի ԴԱԿ-ի դեմ խաղում, որի միակ և հաղթական գոլը խփել էր Տիգրան Բարսեղյանը։
Սլովակիայի առաջնության մրցաշարային աղյուսակը` ստորև.




























































