«Պալմեյրասի» հարձակվող Դեյվերսոնը, որը վարձավճարով հանդես է գալիս «Խետաֆեում», հայտնել է, որ չնայած թիմերի միջև թշնամանքին՝ ինքը վատ չի վերաբերվում բրազիլական այլ թիմ տեղափոխությանը։
«Գիտեմ, որ մեր գլխավոր մրցակիցը «Կորինտիանսն» է, բայց այդ թեմայով թող գործակալը խոսի։ Եթե ես խոսեմ, ղեկավարությանը դա կարող է դուր չգալ, բայց ես ընդամենը ապրանք եմ։ Այսօր այս ակումբում եմ, վաղը՝ ուրիշ։ Դա նման է գազավորված ըմպելիքների վաճառքին․ տղան վաճառում է կոկա-կոլա, ֆանտա, խաղողի համով ֆանտա, բայց փաստացի դրանք բոլորը կոկա-կոլա են (ծիծաղում է)։
Օրինակ, իմ սրտի թիմը «Վասկո դա Գաման» է։ Բոլորը գիտեն այդ մասին, ես դա երբեք չեմ թաքցրել, բայց չեմ կարող ասել․ «Չեմ պատրաստվում ուրիշ որևէ թիմում խաղալ»։
Երկրպագուները չեն հասկանում, որ մենք ընդմիշտ մի ակումբում չենք խաղալու։ Ես շուտով 29 տարեկան կդառնամ, թիմ կգա 20 տարեկան խաղացող։
Ֆուտբոլը բիզնես է։ Մարդիկ կարծում են, թե մենք վարձկաններ ենք, բայց այստեղ ուղղակի ակումբների կախվածության հարց է։ Ինձ համար չկա թիմ, որն իմ գլխավոր մրցակիցն է։ Ես սիրում եմ «Վասկոն», բայց եթե պետք լինի խաղալ «Ֆլամենգոյում», կխաղամ»,- Դեյվերսոնի խոսքերն է փոխանցում Sports Gazette-ն։