Իտալիայի առաջնության 36-րդ տուրում չեմպիոնի կոչումը վաղաժամ նվաճած Միլանի «Ինտերը» «Օլիմպիկոյում» երեք անպատասխան գնդակ ուղարկեց Հռոմի «Լացիոյի» դարպասը (3-0):
Հյուրերի կազմում հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց Լաուտարո Մարտինեսը: 39-րդ րոպեին Պետար Սուչիչը կրկնապատկեց միլանյան ակումբի առավելությունը։ Երկրորդ խաղակեսում՝ 76-րդ րոպեին, Անժ Բոնիի փոխանցումից հետո Հենրիխ Մխիթարյանը խփեց իր թիմի երրորդ գոլը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը:
Նշենք նաև, որ 59-րդ րոպեից հռոմեական ակումբը խաղում էր տասը ֆուտբոլիստներով. ուղիղ կարմիր քարտով հեռացվել էր Ալեսիո Ռոմանյոլին:
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































