Fastex Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով պարտության մատնեց «Գանձասարին» և բարձրացավ երկրորդ հորիզոնական:
Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին 11-մետրանոցից բացեց Կարեն Նալբանդյանը այն բանից հետո, երբ հյուրերի տուգանային հրապարակում արձանագրվեց ձեռքով խաղ: Առաջին կեսի վերջնամասում Նալբանդյանը կրկնապատկեց տանտերերի առավելությունը՝ կրկին աչքի ընկնելով նշանակետից և խփելով ընթացիկ առաջնությունում իր 13-րդ գոլը։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում Նարեկ Ալավերդյանը հեղինակեց «Գանձասարի» միակ գնդակը՝ կրճատելով հաշվի տարբերությունը: Խաղի վերջնահաշիվը հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին ձևակերպեց Կայո Էնրիկեն՝ վերականգնելով երկու գնդակի առավելությունը։
Այս հաղթանակի շնորհիվ Վահե Գևորգյանի գլխավորած «Ալաշկերտը» իր ակտիվում գրանցեց 47 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 2-րդ տեղը։ «Գանձասարը» 21 միավորով եզրափակում է լավագույն ութնյակը։
Տեսանյութը՝ ստորև․
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































