Այսօր՝ մայիսի 7-ին Կայացան Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 թթ. խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները։
Լոնդոնի «Քրիստալ Փելասը» տանը մրցեց Դոնեցկի «Շախտյորի» հետ։ Առաջին դիմակայությունում անգլիական ակումբը վստահ հաղթանակ էր տարել 3-1 հաշվով։ Պատասխան խաղում լոնդոնցիները կրկին հաղթանակ տոնեցին, այս անգամ՝ 2-1 հաշվով։ 25-րդ րոպեին հյուրերի պաշտպան Պեդրինյոն դարձավ ինքնագոլի հեղինակ, ինչից հետո՝ 34-րդ րոպեին, Էգինալդոն հավասարեցրեց հաշիվը: Անգլիական ակումբի հաղթական գոլը 52-րդ րոպեին խփեց Իսմայիլա Սարը։ Ընդհանուր 5-2 հաշվով «արծիվները» նվաճեցին եզրափակիչի ուղեգիր։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մյուս կիսաեզրափակիչում ֆրանսիական «Ստրասբուրը» ուժերը չափեց իսպանական «Ռայո Վալեկանոյի» հետ։ Իսպանիայում կայացած առաջին խաղում 1-0 հաշվով հաղթել էին դաշտի տերերը։ Ֆրանսիայում կայացած պատասխան խաղում ևս ուժեղ գտնվեցին իսպանացիները՝ հաղթելով նույն 1-0 հաշվով։ Միակ գոլը 42-րդ րոպեին հեղինակեց Ալեշանդրե Ալեմաոն։ Հատկանշական է, որ ավելացված ժամանակում՝ 90+4-րդ րոպեին, տանտերերի կազմում Խուլիո Էնսիսոն չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը։ Երկու խաղերի արդյունքում (2-0) հաջորդ փուլ անցավ մադրիդյան թիմը։
Այսպիսով, Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում միմյանց դեմ կմրցեն «Քրիսթալ Փելասը» և «Ռայո Վալեկանոն»։ Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա մայիսի 27-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին։
Հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ




























































