«Բարսելոնայի» լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին կատակով իր հայրենակից և ակումբակից Ռոբերտ Լևանդովսկուն խորհուրդ է տվել ավարտել ֆուտբոլային կարիերան՝ նշելով, որ հենց դրանից հետո են սկսում ստացվել լավագույն առաջարկները։
Ավելի վաղ իտալական Calciomercato պարբերականը տեղեկացրել էր, որ 37-ամյա Լևանդովսկին հնարավոր է՝ որպես ազատ գործակալ տեղափոխվի «Միլան»։
«Եթե սեփական փորձիցս ելնելով խորհուրդ տայի, ապա նրան կասեի՝ ավարտի՛ր կարիերադ, որովհետև դրանից հետո են սկսում ստացվել լավագույն առաջարկները»,- Շչեսնիի խոսքերն է մեջբերում լեհական Eleven Sports հեռուստաալիքը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի օգոստոսին Շչեսնին պաշտոնապես հայտարարեց կարիերան ավարտելու մասին, սակայն նույն տարվա հոկտեմբերին կատալոնական ակումբը պայմանագիր կնքեց 34-ամյա դարպասապահի հետ։ Պատճառը թիմի հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի ստացած ծանր վնասվածքն էր։



























































