«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է իր թիմի կենտրոնական կիսապաշտպան Ռայան Շերկիի մասին։ Մասնագետին հարցրել են, թե հատկապես ինչով է իրեն զարմացրել ֆրանսիացի ֆուտբոլիստը։
«Հիմա նա սոցցանցերում հրապարակում է, թե ինչպես է բռնցքամարտով զբաղվում։ Դա ինձ զարմացրեց, ես դրան չէի սպասում։ Ես նրա հետ չեմ վիճի, նա կխաղա ամեն խաղում (ծիծաղում է)։ Դա սարսափելի է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում HaytersTV-ն։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Շերկին բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «քաղաքաբնակների» հետ նախատեսված է մինչև 2030 թվականը։




























































