Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոային հերթական անգամ խնդրել են համեմատել Կիլիան Մբապեին և Վինիսիուս Ժունիորին։ Այս անգամ հարցը վերաբերել է ակումբին նվիրվածությանը:
Բանն այն է, որ մինչ մամուլում ակտիվորեն քննարկվում էր վնասվածք ստացած ֆրանսիացի հարձակվողի հանգիստն Իտալիայում, բրազիլացին օգնեց մադրիդյան թիմին 2-0 հաշվով կարևոր հաղթանակ տոնել «Էսպանյոլի» նկատմամբ՝ դառնալով դուբլի հեղինակ և հանդիպման գլխավոր հերոսը:
«Վինիսիուսն ավելի՞ նվիրված է «Ռեալին», քան Մբապեն: Ես չեմ համեմատում ֆուտբոլիստներին։ Մեզ նրանք բոլորն էլ անհրաժեշտ են։ Ես միշտ ասել եմ, որ խաղադաշտում հաջողության հասնելու համար մեզ պետք է թիմի յուրաքանչյուր անդամի նվիրվածությունը»,- հետխաղյամամուլի ասուլիսի ժամանակ նշել է Արբելոան։
Հավելենք, որ մայիսի 10-ին «արքայական» ակումբն արտագնա խաղում ուժերը կչափի կատալոնական «Բարսելոնայի» հետ։ «Կապտանռնագույնները» կհռչակվեն Իսպանիայի չեմպիոն, եթե չպարտվեն սեփական հարկի տակ կայանալիք սկզբունքային «Էլ կլասիկոյում»։


























































