Մադրիդի «Ռեալից» վարձավճարով ֆրանսիական «Լիոն» տեղափոխված հարձակվող Էնդրիկը հայտարարել է Ֆրանսիայում մնալու իր ցանկության մասին:
Բրազիլացի ֆուտբոլիստի վարձակալության պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, ընդ որում՝ ֆրանսիական ակումբը նրա տրանսֆերը գնելու իրավունք չունի: Չնայած այս հանգամանքին՝ 19-ամյա խաղացողը բացահայտ հասկացրել է, որ ուրախ կլիներ շարունակել ելույթները ֆրանսիական թիմի կազմում:
«Անկեղծ ասած՝ շատ կցանկանայի մնալ «Լիոնում»: Ակումբում ամեն ինչ անում են, որպեսզի ես ինձ հարմարավետ զգամ: Ես այստեղ երջանիկ եմ: Բայց, իհարկե, եթե անհրաժեշտ լինի, կվերադառնամ «Ռեալ»,- Էնդրիկի խոսքերն է մեջբերում The Touchline-ը:
Հավելենք, որ կիրակի՝ մայիսի 3-ին բրազիլացի հարձակվողն օգնել է Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմին 4-2 հաշվով առավելության հասնել «Ռենի» նկատմամբ՝ դառնալով խփված գոլի հեղինակ:




























































