Իսպանական մամուլը շարունակում է նոր մանրամասներ հրապարակել Մադրիդի «Ռեալի» հանդերձարանում տիրող բարդ իրավիճակի վերաբերյալ: Թիմի ներսում ստեղծված մթնոլորտը ներկայումս բնութագրվում է որպես «չափազանց լարված»։
Հեղինակավոր ESPN պարբերականի տեղեկություններով՝ վերջերս թիմի գերմանացի պաշտպան Անտոնիո Ռուդիգերը լուրջ կոնֆլիկտ է ունեցել թիմակիցներից մեկի հետ, որի անունը դեռևս չի բարձրաձայնվում։ Բացի այդ, միանգամից երեք ֆուտբոլիստներ՝ Դանիել Կարվախալը, Ռաուլ Ասենսիոն և Դանի Սեբալյոսը, խիստ լարված հարաբերությունների մեջ են «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի հետ։
Հավելենք, որ «սերուցքայիններն» իրենց հաջորդ հանդիպումը կանցկացնեն առաջիկա կիրակի օրը. մայրաքաղաքային գրանդն արտագնա խաղում ուժերը կչափի «Էսպանյոլի» հետ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին։




























































