Իսպանական «Բետիսի» եզրային հարձակվող Անտոնին բարձր է գնահատել աստղային հայրենակցի Նեյմարի տաղանդը, որը ներկայումս հանդես է գալիս բրազիլական «Սանտոսի» կազմում։
Անտոնիի համոզմամբ՝ խաղային որակներով Նեյմարը գերազանցում է նույնիսկ Կրիշտիանու Ռոնալդուին։
«Ինձ համար Նեյմարն ամենատաղանդավոր խաղացողն է, որին երբևէ տեսել եմ։ Ես երկար ժամանակ նրա հետ եղել եմ ազգային հավաքականում և կարող եմ վստահեցնել, որ նա մաքուր տաղանդ է։ Նրա մեջ եղած այդ թեթևությունն ուղղակի տպավորիչ է»,- Անտոնիի խոսքերը մեջբերում է Globo պարբերականը։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա Նեյմարը մասնակցել է 11 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով 4 գոլ և 3 գոլային փոխանցում։ Բրազիլացի աստղային հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը «Սանտոսի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի դեկտեմբերը։



























































