Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը խոստովանել է, որ չի ցանկանում, որ իր ապագա որդին կյանքը կապի ֆուտբոլի հետ։
19-ամյա ֆուտբոլիստը և նրա կինը սպասում են իրենց առաջնեկին. զույգը տղա է ունենալու։
«Հուսով եմ՝ որդիս ֆուտբոլիստ չի դառնա, այլ կընտրի իրավաբանի, բժշկի կամ որևէ այլ մասնագիտություն։ Ֆուտբոլը շատ դաժան միջավայր է»,- Էնդրիկի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվողը հունվարից վարձավճարով հանդես է գալիս ֆրանսիական «Լիոնում»։ Նա «Ռեալին» միացել է 2024 թվականին, իսկ մինչ այդ պաշտպանում էր «Պալմեյրասի» գույները, որի կազմում երկու անգամ հռչակվել է Բրազիլիայի չեմպիոն։ «Արքայական ակումբի» կազմում Էնդրիկը հասցրել է նվաճել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և Միջմայրցամաքային գավաթը։




























































