Fastex Պրեմիեր լիգայի 16-րդ տուրից մնացած և հետաձգված հանդիպումում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Վանի» հետ։ Տանտերերը վստահ հաղթանակ տարան՝ մրցակցին պարտության մատնելով 2։0 հաշվով։
Երևանյան թիմը կարողացավ արագորեն առաջ անցնել հաշվի մեջ. արդեն 11-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Նիկոլաս Կալուկյանը։ Առաջին կեսի միջնամասում՝ 29-րդ րոպեին, Օլեգ Պոլյակովը կրկնապատկեց «Ուրարտուի» առավելությունը՝ ձևակերպելով նաև խաղի վերջնահաշիվը։
Այս հաջողությունից հետո Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմն իր ակտիվում գրանցեց 45 միավոր և մրցաշարային աղյուսակում բարձրացավ 2-րդ հորիզոնական։ «Վանը» վաստակած 25 միավորով շարունակում է զբաղեցնել 6-րդ տեղը։




























































