Մադրիդի «Աթլետիկոն» բանակցություններ է վարում ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի հետ։
Նիկոլո Սկիրայի տեղեկություններով՝ «ռոխիբլանկոսները» երեք տարվա պայմանագիր են առաջարկել 33-ամյա ուրուգվայցուն։
Մադրիդյան ակումբը փոխարինող է փնտրում Դիեգո Կոստայի համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կավանիի ծառայություններով հետաքրքրված է նաև «Նյուքասլը»։