Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը։ Այս մասին հայտնում է իսպանացի լրագրող Միգել Անխել Դիասը:
Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա ֆուտբոլիստն այս շաբաթ կոնֆլիկտ է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի հետ։ Այդ իսկ պատճառով կիսապաշտպանը չի ընդգրկվել այսօր՝ ապրիլի 24-ին կայանալիք Լա Լիգայի 32-րդ տուրի՝ «Բետիսի» դեմ խաղի հայտացուցակում։
Նշենք, որ Սեբալյոսը մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2017 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 22 հանդիպում և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։




























































