Վերջին օրերին մամուլում ակտիվորեն քննարկվում է Ժոզե Մոուրինյուի՝ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր նշանակման հարցը: Այս լուրերի ֆոնին «Բենֆիկայի» 63-ամյա մասնագետն արձագանքել է իր ապագայի վերաբերյալ հարցադրումներին:
«Ես այլևս ոչինչ չեմ ցանկանում ասել այս թեմայով։ Բոլորը գիտեն իրավիճակը: Երբ մրցաշրջանն ավարտվի, մենք կունենանք 10 օր՝ որոշելու՝ կշարունակենք համագործակցությունը, թե կբաժանվենք»,- մարզչի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
Ընթացիկ մրցաշրջանում «Բենֆիկան» Մոուրինյուի գլխավորությամբ Պորտուգալիայի առաջնությունում ոչ մի պարտություն չի կրել։ Այժմ «արծիվները» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Պորտուից» հետ մնալով 7 միավորով:
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետն արդեն աշխատել է Մադրիդի «Ռեալում» 2010-ից 2013 թվականներին։



























































