Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաուլ Ասենսիոն առաջիկա ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը։ Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ հղում անելով իսպանական El Mundo պարբերականին, «aրքայական» ակումբն այլևս հույսեր չի կապում իր 23-ամյա սանի հետ և պատրաստ է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժեշտ տալ նրան։
Այդուհանդերձ, ինքը՝ իսպանացի ֆուտբոլիստը, ամենևին էլ ցանկություն չունի հեռանալու թիմից։ Նշենք, որ Ասենսիոյի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի կեսերը։ Հեղինակավոր Transfermarkt պորտալը պաշտպանի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատում է 25 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Ռաուլ Ասենսիոն «սերուցքայինների» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է ընդհանուր առմամբ 31 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով 2 գոլ և 1 գոլային փոխանցում։




























































