Գերմանիայի գավաթի ընթացիկ խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչում գործող գավաթակիր «Շտուտգարտը» սեփական հարկի տակ լրացուցիչ ժամանակում կամային հաղթանակ կորզեց «Ֆրայբուրգից» (2-1)։
Հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին բացեց հյուրերի կիսապաշտպան Մաքսիմիլիան Էգեշտայնը։ Տանտերերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը 70-րդ րոպեին․ աչքի ընկավ Դենիզ Ունդավը՝ հանդիպումը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։ Հանդիպման հանգուցալուծումը չափազանց դրամատիկ ստացվեց. լրացուցիչ ժամանակի վերջին վայրկյաններին՝ 120-րդ րոպեին, Տիագո Տոմաշը խփեց «Շտուտգարտի» հաղթական գոլը։
«Շտուտգարտը» եզրափակիչում գավաթը կվիճարկի Մյունխենի «Բավարիայի» դեմ, որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել Լևերկուզենի «Բայերին»։
Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 23-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին:
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ




























































