Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն համացանցում բուռն քննարկումների առիթ է տվել։ Ֆրանսիացին սոցցանցերում «լայքել» է մի գրառում, որն ակնարկում է պորտուգալացի հայտնի մասնագետ Ժոզե Մոուրինյուի՝ արքայական ակումբ հնարավոր վերադարձի մասին։
Հատկանշական է, որ այդ հրապարակման մեջ ուշագրավ զուգահեռներ են անցկացվել ներկայիս և նախկին ֆուտբոլիստների միջև. Մբապեին նմանեցրել են ակումբի լեգենդ Կրիշտիանու Ռոնալդուին, իսկ երիտասարդ տաղանդ Արդա Գյուլերին՝ Մեսութ Օզիլին։
Հիշեցնենք, որ Մոուրինյուի՝ Մադրիդ վերադառնալու հավանականության մասին դեռևս ապրիլի 18-ին գրել էր պորտուգալական Record պարբերականը։
Ժոզեն, ով այժմ մարզում է «Բենֆիկան», գլխավորել է «Ռեալը» 2010-2013 թվականներին՝ այդ ընթացքում թիմին բերելով Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև երկրի Գավաթն ու Սուպերգավաթը։
























































