«Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գալիք ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումն ու կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ Ինչպես հաղորդում է հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականը, 37-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչներն արդեն ժամանել են Թուրին՝ «Յուվենտուսի» ղեկավարության հետ հնարավոր տեղափոխության շուրջ բանակցություններ վարելու նպատակով։
Լևանդովսկիի գործող պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ ավարտվում է այս ամռանը՝ 2026 թվականին: Սպասվում է, որ փորձառու ռմբարկուն «Բարսելոնան» կլքի ազատ գործակալի կարգավիճակով։ Ուշագրավ է, որ բացի թուրինյան ակումբից, ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում նաև մեկ այլ իտալական գրանդի՝ «Միլանի» կողմից լեհ հարձակվողի նկատմամբ ունեցած հետաքրքրության մասին։
Ընթացիկ մրցաշրջանում փորձռու հարձակվողը «կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































