Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ 4-2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Շտուտգարտի» նկատմամբ և ժամանակից շուտ նվաճեց չեմպիոնական տիտղոսը:
Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացեց հյուրերի խաղացող Քրիս Ֆյուրիխը: Սակայն մյունխենցիները շատ արագ բեկեցին հանդիպման ընթացքը. նախ 31-րդ րոպեին Ռաֆայել Գերեյրուն վերականգնեց հաշվի հավասարությունը, ապա 33-րդ րոպեին Նիկոլաս Ջեքսոնը առաջ մղեց տանտերերին: Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 37-րդ րոպեին, Ալֆոնսո Դեյվիսը խփեց «Բավարիայի» երրորդ գոլը:
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում՝ 52-րդ րոպեին, Հարի Քեյնը հաշիվը դարձրեց խոշոր: Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպվեց 88-րդ րոպեին. հյուրերի կազմում աչքի ընկավ փոխարինման մտած Չեմա Անդրեսը:
Այս հաղթանակի շնորհիվ «Բավարիան» Բունդեսլիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի ավարտից 4 տուր առաջ ապահովեց առաջին հորիզոնականը և իր պատմության մեջ արդեն 35-րդ անգամ հռչակվեց Գերմանիայի չեմպիոն:
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․



























































