Իտալիայի Ա սերիայի 33-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունեց «Ատալանտային»։ Հռոմում կայացած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Բերգամոյի թիմի կազմում հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց Նիկոլա Կրստովիչը։ Հռոմեացիներին հաջողվեց խփել պատասխան գնդակը առաջին խաղակեսի վերջնամասում. 45-րդ րոպեին աչքի ընկավ Մարիո Էրմոսոն։
Այս խաղից հետո «Ռոման» ունի վաստակած 58 միավոր և զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ «Ատալանտան» 54 միավորով հանգրվանել է 7-րդ տեղում։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































