Իտալիայի Ա Սերիայի 33-րդ տուրի շրջանակում «Նապոլին» սեփական հարկի տակ ընդունեց «Լացիոյին» և 0:2 հաշվով պարտություն կրեց։
Հռոմեական ակումբի կազմում գոլերի հեղինակ դարձան Տոմա Բաշիչը և Մատեո Կանսելիերին։ Վերջինս իր ակտիվում գրանցեց նաև արդյունավետ փոխանցում։ Հատկանշական է, որ հանդիպման առաջին խաղակեսում «Լացիոյի» ավագ Մատիա Ձականին չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոց հարվածը։
Այս խաղից հետո «Լացիոն» վաստակեց 47 միավոր և Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։ «Նապոլին» 66 միավորով շարունակում է մնալ երկրորդ տեղում։
Տեսանյութը` ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































