«Բենֆիկայի» մարզիչ Ժոզե Մոուրինյուի թեկնածությունը դիտարկվում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում։
Պորտուգալական Record պարբերականի տեղեկություններով՝ նրա տարբերակը մադրիդյան ակումբում գնալով ավելի մեծ աջակցություն է ստանում: «Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի շրջապատում ակտիվորեն քննարկում են պորտուգալացի մասնագետի հնարավոր վերադարձը:
Հաջորդ շաբաթ նախատեսված է ակումբի ղեկավարության հանդիպումը թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի հետ։ Սպասվում է, որ հենց այդ հանդիպումից հետո վերջնական որոշում կկայացվի իսպանացու ապագայի վերաբերյալ։ Նշվում է, որ Արբելոայի հեռանալն ակումբի աշխատակիցների մեծամասնության համար անակնկալ չի լինի։
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետն արդեն գլխավորել է մադրիդյան թիմը 2010-ից 2013 թվականներին։
Այդ ժամանակահատվածում Մոուրինյուն դարձել է Իսպանիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել է երկրի Գավաթն ու Սուպերգավաթը:



























































