Հայտնի ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն անդրադարձել է գերմանացի լեգենդար կիսապաշտպան Տոնի Կրոսի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր վերադարձի վերաբերյալ շրջանառվող լուրերին։
Ավելի վաղ իսպանական մամուլը հաղորդում էր, որ «արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է նախկին ֆուտբոլիստին պաշտոն վստահել ակումբի կառուցվածքում։ Ըստ Ռոմանոյի տեղեկությունների՝ «Ռեալում» իսկապես աշխատում են գերմանացու վերադարձի ուղղությամբ։
Կրոսը համարվում է «իդեալական թեկնածու» մարզական ղեկավար կազմում պաշտոն զբաղեցնելու համար։ Նշվում է, որ ներկա պահին պաշտոնական բանակցություններ չեն վարվում, սակայն ակումբի ներսում ակտիվ և բուռն քննարկումներ են ընթանում։
Հիշեցնենք, որ որպես ֆուտբոլիստ Տոնի Կրոսը Մադրիդի «Ռեալի» գույները պաշտպանել է 2014-ից 2024 թվականներին, որից հետո ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան։



























































