Իսպանիայի Լա Լիգայի 2025/2026 մրցաշրջանի 31-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում հյուրընկալեց «Ժիրոնային»: Խավիեր Ալբերոլա Ռոխասի գլխավորած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, իսկ երկրորդ կեսի սկզբում՝ 51-րդ րոպեին, Ֆեդերիկո Վալվերդեն առաջ մղեց Ալվարո Արբելոայի գլխավորած թիմին: Սակայն մադրիդցիների ուրախությունը կարճ տևեց. 62-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Թոմա Լեմարը խփեց պատասխան գնդակն ու վերականգնեց հաշվի հավասարությունը:
Այս հանդիպումից հետո «սերուցքայինները» վաստակեցին 70 միավոր և շարունակում են զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: Նրանք արդեն 6 միավորով են զիջում առաջատար «Բարսելոնային», ընդ որում՝ կատալոնական ակումբը մեկ խաղ պակաս է անցկացրել:
«Ժիրոնան» իր ակտիվում ունի 38 միավոր և գտնվում է 12-րդ հորիզոնականում:
Հիշեցնենք, որ նախորդ տուրում «Ռեալը» անակնկալ պարտություն էր կրել «Մալյորկայից» (1:2), մինչդեռ կատալոնական ակումբը նվազագույն հաշվով հաղթել էր «Վիլյառեալին» (1:0):
Հաջորդ տուրի հանդիպումները թիմերը կանցկացնեն ապրիլի 21-ին. «Ռեալը» կընդունի «Ալավեսին», իսկ «Ժիրոնան» ուժերը կչափի «Բետիսի» հետ:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































