Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղերից հետո հեղինակավոր Goal պորտալը թարմացրել է հաջորդ տարվա՝ 2026 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակին հավակնող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։
Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։
Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ Լավագույն եռյակում է հայտնվել «Բավարիայի» ևս մեկ ներկայացուցիչ՝ Մայքլ Օլիսեն, ինչի արդյունքում կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը նահանջել է չորրորդ հորիզոնական:
Goal-ի վարկածով 2026 թվականի «Ոսկե գնդակի» 10 գլխավոր հավակնորդները՝
- Հարի Քեյն («Բավարիա»)
- Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»)
- Մայքլ Օլիսե («Բավարիա»)
- Լամին Յամալ («Բարսելոնա»)
- Լուիս Դիաս («Բավարիա»)
- Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի»)
- Խուլիան Ալվարես («Ատլետիկո Մադրիդ»)
- Դեկլան Ռայս («Արսենալ»)
- Վիտինյա (ՊՍԺ)
- Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»)
























































