ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլի» նկատմամբ տարած տնային հաղթանակը (2։0)։
«ՊՍԺ-ն ցուցադրեց այնպիսի խաղ, որն արդարացրեց մեր երկրպագուների սպասելիքները։ Մթնոլորտն անհավանական էր, և թիմը նույնպես անհավանական հանդիպում անցկացրեց։
Մենք արժանի էինք ավելի շատ գոլեր խփել։ Իհարկե, թեթև հիասթափություն կա այն բանից, որ չկարողացանք ավելի շատ աչքի ընկնել, բայց սա Չեմպիոնների լիգան է»,- Էնրիկեի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց՝ ապրիլի 14-ին, անգլիական «Էնֆիլդ» մարզադաշտում։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։00-ին։



























































