Ընդամենը հինգ օրից Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի շրջանակում կհյուրընկալի Մյունխենի «Բավարիային»:
Ինչպես հայտնում է իսպանական հեղինակավոր AS պարբերականը, մադրիդյան թիմի առաջատար կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը գրեթե հաստատ չի ընդգրկվի մյունխենցիների դեմ հանդիպման մեկնարկային կազմում:
Անգլիացի ֆուտբոլիստը վերջերս է ապաքինվել վնասվածքից, որի պատճառով բաց էր թողել ավելի քան մեկուկես ամիս: Ակնհայտ է, որ Բելինգհեմը դեռ լիովին չի վերականգնել իր լավագույն մարզավիճակը, և մարզչական շտաբը, ամենայն հավանականությամբ, չի ցանկանա ռիսկի դիմել կարևորագույն խաղում:
Հիշեցնենք, որ «Ռեալ» — «Բավարիա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 7-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին: Թիմերի միջև պատասխան հանդիպումը նախատեսված է ութ օր անց՝ ապրիլի 15-ին:
Հավելենք նաև, որ Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Արքայական ակումբն» այս պահին զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:



























































