«Տորինոն» մտադիր է ուժեղացնել կիսապաշտպանության գիծը՝ միանգամից երկու բարձրակարգ ձեռքբերումներ կատարելով: Խոսքը գնում է «Միլանից» Ջիակոմո Բոնավենտուրայի և «Ինտերից» Ռոբերտո Գալիարդինիի մասին: Այդ մասին հայտնում է Tuttosport-ը։
Հաղորդվում է, որ «ցուլերը» փնտրում են կիսապաշտպանության կենտրոնում խաղացող ֆուտբոլիստների՝ կազմավորելու համար հզոր կիսապաշտպանների հզոր եռյակ: Թուրինյան ակումբի ղեկավարները ցանկանում են ստեղծագործ ֆուտբոլիստներով համալրվել, քանի որ նրանք արդեն իրենց կազմում ունեն ֆիզիկական լավ տվյալներով օժտված Թոմաս Ռինկոնին: Վենեսուելայի ազգային հավաքականի խաղացողի կողքին պետք է խաղան Բոնավենտուրան, ով կավելացնի ստեղծագործական առումով, և Գալիարդինին, ով կլինի թիմի շարժիչը:
Բոնավենտուրան կարող է տեղափոխվել «Տորինո» որպես ազատ գործակալ, քանի որ «Միլանի» հետ նրա պայմանագիրը լրանում է ամռանը: Գալիարդինիի տեղափոխությունը այնքան էլ հավանական չի թվում, քանի որ «Ինտերի» ղեկավարությունը չի պատրաստվում այդքան հեշտ բաժանվել խաղացողից: Այնուամենայնիվ, հաղորդվում է, որ Տորինոն պատրաստ է սենսացիոն առաջարկ ներկայացնել Գալիարդինիի համար: