Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Լեոնարդո Սպինացոլան մեկնաբանել է ԱԱ-2026-ի անցումային խաղում (փլեյ-օֆֆ) Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուց կրած պարտությունը (1:1, 11-մետրանոցներով՝ 1:4)։
«Իտալիայի հավաքականը գործը հասցրեց 11-մետրանոցների հարվածաշարի, թեև մենք հաղթելու երեք-չորս հիանալի հնարավորություն ունեինք։ Անհավանական ցավալի է։ Մեզ, մեր ընտանիքների և իտալացի բոլոր այն երեխաների համար, ովքեր աշխարհի առաջնությունում չեն տեսնի իրենց հավաքականին։
Տխուր է տեսնել, թե ինչպես են արտասվում երիտասարդ ֆուտբոլիստները, բայց նրանց ամենալավ տարիները դեռ առջևում են։ Ինձ համար սա հաստատ աշխարհի առաջնությանը մասնակցելու վերջին հնարավորությունն էր։ Ափսոս, բայց ես ցավ եմ ապրում ողջ երկրի համար»,- Սպինացոլայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը բաց կթողնի աշխարհի երրորդ առաջնությունն անընդմեջ։ Իտալացիների համար վերջին մունդիալը եղել է ԱԱ-2014-ը։
























































