Ինչպես հայտնում է ռուսական «СЭ» պարբերականը, Մոսկվայի «Սպարտակն» իր ներկայացուցչին է ուղարկել Երևան՝ ներկա գտնվելու Հայաստան — Բելառուս ընկերական հանդիպմանը:
Երևան ժամանած հյուրը եղել է «կարմրասպիտակավունների» մարզական տնօրենի տեղակալ Մարկո Բիսկուպովիչը:
Ակումբի մարզական տնօրեն Ֆրանսիս Կախիգաոյի օգնականը հետևել է դաշտի տերերի առաջատարներից մեկի՝ Նաիր Թիկնիզյանի ելույթին:
Բացի այդ, Բիսկուպովիչը տեղում ծանոթացել է Հայաստանի նորացված ազգային հավաքականի խաղին, որի համար Բելառուսի դեմ մրցավեճը միակն էր այս գարնան ընթացքում և առաջինը՝ նախորդ տարվա նոյեմբերից ի վեր:




























































