Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի՝ այս տարվա առաջին հանդիպումը։ Մեր ընտրանին սեփական հարկի տակ ընկերական խաղում ուժերը չափեց Բելառուսի ազգային հավաքականի հետ։
Հանդիպման 63-րդ րոպեին ազգային թիմի կազմում իր պաշտոնական նորամուտը նշեց Ֆինն Գերագուսյանը՝ փոխարինման դուրս գալով և փորձելով ակտիվություն մտցնել առջևի գծում։ Սակայն, չնայած գործադրված ջանքերին, հաջողությունը հյուրերի կողմն էր։
Հայ ֆուտբոլիստի առաջին հանդիպումն ազգային թիմի մարզաշապիկով աննկատ չի մնացել նրա ներկայացրած ակումբի կողմից։ Անգլիական «Սանդերլենդի» մամուլի ծառայությունը պաշտոնական էջերում անդրադարձել է այս իրադարձությանն ու շնորհավորել իր ֆուտբոլիստին.
«Այսօր կայացած Բելառուսի դեմ ընկերական խաղում Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում: Շնորհավո՛ր, Ֆինն»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
🇦🇲 Finn Geragusian made his Armenia debut in this afternoon’s friendly against Belarus!
Congratulations, Finn! 👏 pic.twitter.com/Pz6laVzmaT
— SAFC Academy (@AcademyOfLight) March 29, 2026



























































