«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին մեկնաբանել է Լա Լիգա իր հնարավոր վերադարձի մասին լուրերը:
«Այն հանգամանքը, որ ես հանդես եմ եկել «Ատլետիկոյում», ինձ չի խանգարի դիտարկել «Ռեալում» խաղալու տարբերակը։ Չի կարելի մերժել աշխարհի լավագույն ակումբներին։ «Սանտյագո Բեռնաբեուում» միշտ յուրահատուկ մթնոլորտ է։ Ես կցանկանայի վերադառնալ Լա Լիգա, նախկինի պես հետևում եմ առաջնությանը։
Պրեմիեր լիգան նույնպես ինձ դուր է գալիս. այն շատ պահանջկոտ է, բայց հիմա ես գոհ եմ այնտեղ իմ ելույթներից։ Ինձ մեկ տարի է մնացել «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրով: Կգա ժամանակը, երբ մենք կնստենք ու կքննարկենք այդ հարցը»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում Metro-ն։
Այս մրցաշրջանում 29-ամյա իսպանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ Ակումբի հետ նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2027 թվականի հունիսի վերջին։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 65 մլն եվրո։

























































