«Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Բեռնալը պատասխանել է այն հարցին, թե ընթացիկ մրցաշրջանում որ մրցաշարում կնախընտրեր հաղթել՝ Լա lիգայո՞ւմ, թե՞ Չեմպիոնների լիգայում։
«Միանշանակ՝ Չեմպիոնների լիգայում։ Ես արդեն հաղթել եմ Լա lիգան նախորդ մրցաշրջանում։ Թիմում հավատում են, որ մենք կարող ենք հաղթել Չեմպիոնների լիգան։ Այս մրցաշարում հաղթելն ուղղակի խենթություն կլիներ»,- 18-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Barça Universal-ը։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բեռնալը բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Իսպանիայի առաջնության 29 տուրից հետո «Բարսելոնան» 73 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Իսկ Չեմպիոնների լիգայում «կապտանռնագույնները» հասել են քառորդ եզրափակիչ, որտեղ ուժերը կչափեն Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։


























































