Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբին է միացել սերբ ֆիզպատրաստության մասնագետ Պրեդրագ Բոժիչը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
43-ամյա մասնագետը նախկինում աշխատել է Սերբիայի ազգային ու Մ-21 հավաքականներում, «Պարտիզանում» և «Տրենչինում»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզչի պաշտոնը լքել էր Ֆրանսիսկո Խավիեր Մինյանոն, որն այսուհետ զբաղեցնելու է երիտասարդ տաղանդների զարգացման դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։ Նաև համակարգելու է ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի ծրագրերն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում:




























































