Ֆրանսիական Լիգա 1-ի 2025/2026 մրցաշրջանի 27-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս ուժերը չափեց «Նիցայի» հետ։ Նիցայի «Ալյանց Ռիվիերա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց փարիզյան ակումբի ջախջախիչ հաղթանակով՝ 4:0 հաշվով։
Հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին բացեց հյուրերի պաշտպան Նունու Մենդեշը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 49-րդ րոպեին, Դեզիրե Դուեն կրկնապատկեց ՊՍԺ-ի առավելությունը։
61-րդ րոպեին տանտերերը մնացին թվային փոքրամասնության մեջ. կոպիտ խաղի համար ուղիղ կարմիր քարտով հեռացվեց պաշտպան Յուսուֆ Նդայիշիմիեն։ Փարիզցիներն անմիջապես օգտվեցին ստացած առավելությունից խաղավարտին մոտ. 81-րդ րոպեին Դրո Ֆերնանդեսը հաշիվը դարձրեց խոշոր, իսկ 5 րոպե անց կիսապաշտպան Ուորեն Զաիր-Էմերին ձևակերպեց վերջնական արդյունքը՝ 4:0։
Այս խաղից հետո ՊՍԺ-ն 26 հանդիպումից վաստակած 60 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։ «Նիցան» 27 խաղից հետո ունի 27 միավոր և զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։
Հաջորդ տուր. Ապրիլի 4-ին ՊՍԺ-ն սեփական հարկի տակ կընդունի «Թուլուզին», իսկ «Նիցան» մեկ օր անց արտագնա խաղում կմրցի «Ստրասբուրգի» հետ։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































