Ֆրանսիացի լեգենդար հարձակվող, «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին գնահատել է կատալոնական թիմի ուժը՝ «Նյուքասլի» նկատմամբ 7:2 հաշվով տարած ջախջախիչ հաղթանակից հետո։
«Շնորհավորում եմ «Բարսելոնային»։ Եվրոպան սկսում է վտանգ զգալ։ Երբ այս թիմն իր տարերքի մեջ է, իր հետևից միայն այրված հող է թողնում։ Սա պարզապես հաղթանակ չէ, այլ գլոբալ երկրաշարժ, և այս երեկոն կմտնի պատմության մեջ»,- Անրիի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն։
«Բլաուգրանայի» նախկին հարձակվողի խոսքով՝ այս «Բարսելոնան» ընդունակ է ցանկացած բանի, երբ ինքն է դա ցանկանում.
«Անհավանական թիմ է, կարծես վերադարձել լինի Յոհան Կրոյֆի ժամանակների երազանքների թիմը։ Նման ճնշման տակ «Նյուքասլը» պարզապես փլուզվեց։ Այս վիճակում գտնվող «Բարսելոնային» կանգնեցնելը գրեթե անհնար է»։



























































