Իտալիայի Ա Սերիայի 29-րդ տուրի շրջանակում «Կոմոն» սեփական հարկի տակ ընդունեց «Ռոմային» և 2։1 հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման հաշիվն արդեն 7-րդ րոպեին բացեցին հյուրերը. 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Դոնիել Մալենը: Այնուամենայնիվ, երկրորդ խաղակեսում դաշտի տերերին հաջողվեց բեկել հանդիպման ընթացքն ու երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ 59-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Անաստասիոս Դուվիկասը, իսկ 79-րդ րոպեին Դիեգո Կառլոսը հաղթանակ պարգևեց «Կոմոյին»։
Նշենք, որ 64-րդ րոպեից հռոմեացիները խաղում էին տասը հոգով. պաշտպան Ուեսլին ստացավ իր երկրորդ դեղին քարտն ու հեռացվեց խաղադաշտից:
Այս հաղթանակի շնորհիվ «Կոմոն» բոլոր մրցաշարերում իր անպարտելի շարքը հասցրեց 6 հանդիպման և, վաստակելով 54 միավոր, բարձրացավ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական: «Ռոման» 51 միավորով նահանջեց 6-րդ տեղ:
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Հաջորդ տուրում՝ մարտի 22-ին, «Կոմոն» տանը կմրցի «Պիզայի» հետ, իսկ մայրաքաղաքային թիմը կընդունի «Լեչեին»:
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































