«Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ռաֆինյան կարող է լքել կատալոնական ակումբը, հաղորդում է Goal-ը։
27-ամյա ֆուտբոլիստը ներկա պահին վարձակալությամբ խաղում է «Սելտայում», սակայն մինչև Վիգոյի ակումբ տեղափոխվելը նոր պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ։
Հաղորդվում է, որ Ա սերիայի և ԱՊԼ-ի որոշ ակումբներ հետաքրքրված են Ռաֆինյայի ծառայություններով։
Նրա տրանսֆերային արժեքը 16 միլիոն եվրո է գնահատվում։