Մադրիդի «Ռեալի» թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերը տպավորիչ ու պատմական գոլի հեղինակ է դարձել Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի շրջանակում կայացած «Էլչեի» դեմ տնային խաղում:
Շաբաթ` մարտի 14-ին «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած հանդիպման 89-րդ րոպեին 21-ամյա ֆուտբոլիստը գրավել է հյուրերի դարպասը՝ հարված կատարելով սեփական կիսադաշտից։ Այս գոլը նաև ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը. մադրիդցիները վստահ հաղթանակ են տարել 4-1 հաշվով:
Ինչպես հայտնում է լրագրող Ֆրան Մարտինեսը, Գյուլերը դարպասը խոցել է գրեթե 69 մետր հեռավորությունից, ինչը Լա լիգայի պատմության մեջ ամենահեռահար գոլի նոր բացարձակ ռեկորդ է:
Նախորդ ռեկորդը պատկանում էր «Նումանսիայի» նախկին խաղացող Անտոնիոյին, որը 2004 թվականի նոյեմբերին «Սևիլիայի» դարպասը գրավել էր 67 մետրից։
Արդա Գյուլերի գոլը` ստորև.
Arda guler with a blinder shot from Real Madrids half 4-1 Elche
by
u/No-Independent2522 in
realmadrid




























































