Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան կարծիք է հայտնել, որ Տիբո Կուրտուան «արքայական» ակումբի պատմության լավագույն դարպասապահն է։
«Ես խաղացել եմ աշխարհի լավագույն դարպասապահներից մի քանիսի հետ, նրանցից ոմանք համարվում են պատմության լավագույնները։ Բայց ես Կուրտուայից հզոր ոչ մեկին չեմ տեսել։ Աներկբա է՝ նա «Ռեալի» պատմության լավագույն դարպասապահն է։ Ինձ համար՝ միանշանակ»,- Արբելոայի խոսքերը մեջբերում է իսպանական Sport.es-ը։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կուրտուան բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման, որոնցից 15-ում սեփական դարպասը պահել է անառիկ։ Բելգիացի ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։
Transfermarkt պորտալի տվյալներով՝ դարպասապահի տրանսֆերային արժեքը կազմում է 18 միլիոն եվրո։



























































