Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտնել է թիմի ֆրանսիացի պաշտպան Ֆերլան Մենդիի վնասվածքի մասին։
Բուժզննման արդյունքում 30-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ոտքի ազդրի երկգլուխ մկանի վնասվածք։ Նրա ապաքինման և խաղադաշտ վերադառնալու ստույգ ժամկետները դեռևս հայտնի չեն։
Մենդին վնասվածքը ստացել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ տնային հաղթական խաղում (3:0)։ Ֆրանսիացին մասնակցել է միայն առաջին խաղակեսին, որից հետո ընդմիջմանը նրան փոխարինել է Ֆրան Գարսիան։
«Ակումբի բուժծառայության կողմից մեր խաղացող Ֆերլան Մենդիի հետազոտությունից հետո ախտորոշվել է աջ ոտքի ազդրի երկգլուխ մկանի վնասվածք։ Ապաքինման ժամկետները կախված կլինեն վերականգնողական գործընթացի ընթացքից», — ասված է մադրիդյան ակումբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի պաշտպանը հասցրել էր մասնակցել ընդամենը հինգ հանդիպման։



























































