Թուրինի «Յուվենթուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է գլխավորել Մադրիդի «Աթլետիկոն»։
Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ «ռոխիբլանկոսների» ղեկավարությունը կապ է հաստատել իտալացի մասնագետի հետ՝ ճշտելու, թե արդյոք նա պատրաստ է գլխավորել ակումբը, եթե Դիեգո Սիմեոնեն չհամաձայնվի երկարաձգել գործող պայմանագիրը։
Ավելի վաղ շշուկներ կային Ալեգրիի՝ «Պարի Սեն Ժերմենը» գլխավորելու հավանականության մասին։