Մադրիդի «Ռեալն» ավարտել է նախապատրաստությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին հանդիպմանը։
«Սանտյագո Բերնաբեուում» կայանալիք գերկարևոր դիմակայությունից առաջ Արբելոայի գլխավորած թիմը վերջին մարզումն է անցկացրել Մադրիդի «Ռեալի» մարզաբազայում։
Խաղացողները մարզումը սկսել են խոտածածկին կատարված շարժունակության վարժություններով։ Այնուհետև նրանք բաժանվել են խմբերի՝ խաղալով «քառակուհի», կատարել են արագ արձագանքման և գնդակի վերահսկման վարժություններ, ինչպես նաև անցել են տակտիկական փուլ։ Մարզումն ավարտվել է երկկողմանի խաղով և տուգանային հարվածների իրացմամբ։
Նշենք, որ «արքայական» ակումբն ունի շատ լուրջ կորուստներ. Դավիդ Ալաբան, Ջուդ Բելինգհեմը, Կարերասը, Դանի Սեբալյոսը, Կիլիան Մբապեն և Էդեր Միլիտաոն շարունակում են իրենց վերականգնողական գործընթացները և չեն կարողանա օգնել թիմին առաջիկա խաղում։



























































