«Միլանի» կիսապաշտպան Ալեքսիս Սալեմակերսը կիսվել է տպավորություններով «Ինտերի» դեմ կայացած դերբիից հետո։ Ֆուտբոլիստը նշել է, որ սկզբունքային այդ խաղին մարզադաշտից հետևում էին նաև իր ծնողները։
Անդրադառնալով թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հայտարարությանը՝ Սալեմակերսը նշել է. «Ալեգրին ասե՞լ է, որ թիմի գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է։ Մենք համամիտ ենք մարզչի հետ և հետևում ենք նրա բոլոր ցուցումներին։ Ինչ վերաբերում է ծնողներիս, ապա խաղից հետո նրանք ասացին, որ հիանալի հանդիպում էր, բայց խորհուրդ տվեցին արագ տուն գնալ՝ շանս՝ Բլուին տեսակցելու։ Նրանց համար իմ շունն ավելի կարևոր էր, քան խաղը», — ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է DAZN-ը:
Հավելենք, որ Սալեմակերսի գործող պայմանագրի ժամկետը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառ։ Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































