Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում Երևանի «Փյունիկը» տնային խաղում 3:0 հաշվով պարտության մատնեց Գյումրիի «Շիրակին»:
Տանտերերի կազմում արդյունավետ խաղով աչքի ընկավ թիմի նորեկ Մոմո Յանսանեն. հարձակվողը դուբլ ձևակերպեց (7′, 39′)՝ բացելով իր գոլերի հաշիվը երևանյան ակումբում:
Հանդիպման 63-րդ րոպեին մայրաքաղաքային թիմի երրորդ գնդակը խփեց Էդգար Մալաքյանը:
Այս տուրից հետո «Փյունիկը» վաստակած միավորների քանակը հասցրեց 32-ի՝ հավասարվելով երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Ալաշկերտին»: «Շիրակը» 10 միավորով մնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում։
Տեսանյութը՝ ստորև․
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































