Իտալական հեղինակավոր Corriere dello Sport պարբերականի տեղեկություններով՝ Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Տիագո Մոտտան հնարավոր է գլխավորի լոնդոնի «Տոտենհեմը»:
Թեև ներկայումս թիմի ղեկը հանձնված է Իգոր Տուդորին, Անգլիայի Պրեմիեր լիգայում (ԱՊԼ) ցուցադրած անբավարար արդյունքները կարող են ստիպել ակումբի ղեկավարությանը փոխարինող գտնել նրան: Նշենք, որ Մոտտան գործազուրկ է 2025 թվականի մարտին «Յուվենտուսից» հեռանալուց հետո: Ավելի վաղ նրա անունը շրջանառվում էր նաև «Միլանի» և «Ռեալ Սոսիեդադի» գլխավոր մարզչի թափուր պաշտոնների համատեքստում:
Հավելենք, որ այս պահի դրությամբ «Տոտենհեմը» 29 միավորով ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականում է և ընդամենը 1 միավորով է անջրպետված վտանգավոր գոտուց՝ 18-րդ տեղում գտնվող «Վեսթ Հեմից» (28 միավոր):



























































