Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» «Մետրոպոլիտանոյում» դրամատիկ պայքարում հաղթեց «Ռեալ Սոսյեդադին» (3-2)։
Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը արդեն 5-րդ րոպեին բացեց Ալեքսանդր Սյոռլոտը, սակայն հյուրերը շատ արագ գտան պատասխանը. 9-րդ րոպեին Կառլոս Սոլերը հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում մադրիդցիները կրկին առաջ անցան հաշվի մեջ, երբ 67-րդ րոպեին Անտուան Գրիզմանի գեղեցիկ փոխանցումից հետո աչքի ընկավ Նիկո Գոնսալեսը։
Բասկյան թիմին կրկին անմիջապես հաջողվեց վերականգնել հավասարությունը՝ շնորհիվ 68-րդ րոպեին Միկել Օյարսաբալի խփած գոլի: Այնուամենայնիվ, «Ատլետիկոն» կարողացավ հաղթանակ կորզել. 81-րդ րոպեին Մատեո Ռուջերիի փոխանցումից հետո Նիկո Գոնսալեսը դարձավ դուբլի հեղինակ՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։
Հիշեցնենք, որ «Ատլետիկոն» և «Ռեալ Սոսյեդադը» ապրիլի 18-ին կհանդիպեն Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































