Իսպանական «Բարսելոնան» պաշտոնապես գրանցել է ֆուտբոլային ակումբի նախագահի պաշտոնի երկու թեկնածուի։
Նախագահական մրցավազքը շարունակելու համար անհրաժեշտ 2337 ստորագրությունները հաջողվել է հավաքել միայն Ժոան Լապորտային և Վիկտոր Ֆոնտին։ Երրորդ հավակնորդը՝ Մարկ Սիրիա Ռոիգը, բավարար աջակցություն չի ստացել և դուրս է մնացել թափուր պաշտոնի համար մղվող պայքարից։
Կատալոնական ակումբի նախագահի ընտրությունները կկայանան մարտի 15-ին։ Հիշեցնենք, որ Ժոան Լապորտան ակումբը ղեկավարում է 2021 թվականից։


























































